Մխիթարյանն ու Մոուրինյուն` լուսանկարիչների ուշադրության կենտրոնում
19:08 , 30 դեկտեմբեր, 2016 Lurer.com-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Lowry հյուրանոցից դուրս գալիս հայտնվել են լուսանկարիչների ուշադրության կենտրոնում: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ֆուտբոլիստն ու մարզիչը ուղևորվել են մարզաբազա: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Անգլիայի առաջնության շրջանակներում մանչեսթերիցները կհյուրընկալեն «Միդլսբրոյին»: