Մատչելի վարկերը և սուբսիդավորումը 2016-ին շարունակվել է


18:32 , 30 դեկտեմբեր, 2016

Картинки по запросу ԿԲ2016 թվականին բանկային համակարգն ապահովել է վարկերի 15%, ավանդների 20% և կապիտալի 25% աճ: Բավականին ակտիվ գործել է նաև ապահովագրական համակարգը, որը տարվա ընթացքում ապահովել է ակտիվների 13% և կապիտալի 20% աճ: Ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները ևս ապահովել են հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ:

Տնտեսության առանձին ոլորտներում երկարաժամկետ և շուկայականից մատչելի պայմաններով վարկավորմանը աջակցելու նպատակով ԿԲ-ն մշտապես համագործակցում է Կառավարության, միջազգային կառույցների և ֆինանսական հաստատությունների հետ: Հիփոթեքային, վերականգվող էներգիայի և տնտեսության կարևոր ճյուղերում փոքր և միջին ձեռնարկությունների գծով իրականացվող մատչելի վարկավորման ծրագրերի հաջող ընթացքը հիմքեր ստեղծեցին նրանց շարունակականության և նոր ծրագրեր սկսելու համար: Անցնող տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դրամատունը կնքել է երեք նոր պայմանագրեր Եվրոպական ներդրումային բանկի և KFW բանկի հետ, որոնցից երկուսը` փոքր և միջին ձեռնարկությունների, իսկ մեկը` բնակարանային ֆինանսավորման նպատակով:

Այս տարի շարունակվել է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորվող մատչելի վարկային ծրագիրը, ինչպես նաև ակտիվորեն գործել է սոցիալական տարբեր խմբերին պետական սուբսիդավորմամբ վարկավորման գործընթացը, ինչն իր հերթին ՀՀ տնտեսության համար առաջնային նշանակություն ունեցող գյուղոլորտի աջակցության համար հիմնարար նշանակություն ունեցող գործընթաց է: