Պուտինը հրաժարվել է արտաքսել ամերիկացի դիվանագետներին


18:00 , 30 դեկտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է երկրից արտաքսել ամերիկացի դիվանագետներին: Այս մասին ասվում է նախագահի հայտարարությունում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:
 «Հայրենիք վերադարձող ռուս դիվանագետներն ամանորյա տոները կանցկացնեն բարեկամների և հարազատների հետ`տանը: Մենք խնդիրներ չենք ստեղծի ամերիկացի դիվանագետների համար», - ասել է Պուտինը:
 «Ոչ ոքի չենք արտաքսի և նրանց ընտանիքներին և երեխաներին չենք արգելի օգտվել իրենց համար սովորական հանգստավայրերից ամանորյա տոների ժամանակ: Դեռ ավելին` Ռուսաստանում լիազորագրված ամերիկացի դիվանագետների բոլոր երեխաներին հրավիրում եմ Կրեմլ` ամանորյա և սուրբծննդյան տոնածառի հանդեսին», - հավելել է նախագահը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: