Թուրքիայում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի 40 ենթադրյալ անդամ


15:04 , 30 դեկտեմբեր, 2016

Թուրքիայի ոստիկանությունն Ադանայում ձերբակալել է շուրջ 40 մարդու, որոնք կասկածվում են ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու համար, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ ենթադրյալ ահաբեկիչների ձերբակալության գործողությունը տեղի է ունեցել ուղղաթիռների մասնակցությամբ։ Նրանց դեմ ներկայացվել է ԴԱԻՇ-ին անդամակցելու և խմբավորման գործունեությունը քարոզելու մեղադրանք։

Խուզարկության ժամանակ նրանց տներից հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր և ինքնածեն պայթուցիկ սարքեր։