Կարիերայում առաջընթաց ապահովելու 10 հավաստի մեթոդ. խորհուրդներ


16:57 , 6 մարտ, 2013

Դժվարությունները կանանց մեր օրերում իսկապես այլեւս չեն վախեցնում: Կարիերայում բարձունքների հասնելու բոլոր շեմերը հասանելի են, իսկ թե ինչն ինչից հետո անել և ինչպես, բացահայտեք LADYNEWS-ի օգնությամբ:

Հավատացեք Ձեզ ուժերին

Հենց Դուք եք արժանի պաշտոնի բարձրացման: Ձեր վերադասը պետք է կարողանա գնահատել Ձեզ. Ձեզ նման աշխատողի ամեն քայլի ու հեշտությամբ չի գտնի: Սակայն մինչ նրան դա ապացուցելը ինքներդ Ձեզ ապացուցեք ու վստահեցրեք՝ Դուք արժանի եք ամենալավին:

Ստացեք գնահատականներ

Առաջին հերթին ստացեք Ձեր մասնագիտական հնարավորությունների գնահատականը: Դիմեք խորհրդատուի, եւ նա Ձեզ կասի՝ ինչպիսի պահանջներ են ներկայացվում Ձեր մասնագիտության տեր անձանց եւ ինչ աշխատավարձի կարող եք հավակնել: Ստացեք մասնագիտական խորհուրդներ, փոփոխություններ կատարեք Ձեր ռեզյումեի մեջ, եւ հնարավոր է՝ առաջարկներ ունենաք այլ գրասենյակներից:

Խնդրեք բարձրացում

Հաշվի առեք՝ տնօրենները չեն հասկանում հուշումներ. նրանց ուղիղ խնդրեք խոսել Ձեր մասնագիտական աճի մասին: Դրա համար ամենահարմար պահը նոր գրանցված աշխատանքային հաջողությունից անմիջապես հետո է:

Եղեք ուշադիր

Եթե անգամ Դուք դիմել եք մասնագիտական խորհրդատվության ոչ թե աշխատանքը փոխելու, այլ Ձեր արժեքն աշխատանքում հասկանալու համար, ապա պարտադիր չէ՝ այդ մասին մյուս աշխատողներն իմանան: Դասավորեք գործերն այնպես, որ Ձեր բացակայությունը չնկատվի: Իսկ եթե Ձեր վերադասն այնուամենայնիվ գլխի ընկնի եւ Ձեզ ուղիղ հարցնի, ասեք ճիշտը: Համատեղ քննարկումների ընթացքում գուցե լինի աշխատավարձի բարձրացում: Չէ՞ որ Ձեր ուզածն էլ հենց դա է:

Ընդլայնեք որոնումների շրջանակը

Իրականում մենք մեզ մեր աշխատանքից  դուրս շատ հազվադեպ ենք պատկերացնում ուրիշ ոլորտներում: Պետք է ուղղել այդ սխալը եւ փորձել հաստատվել այլ ոլորտներում: Հավատացեք, շատ հնարավոր է՝ Դուք այնտեղ գերազանցեք ինքներդ Ձեզ:

Բացեք էջեր սոցցանցերում

Ինչպես անձնական շփումների, այնպես էլ գործնական շփումների համար պետք է ունենալ էջ եւ միանալ տարբեր գրասենյակային խմբերի եւ լինել այդ խմբերում շատ ակտիվ:

Նայեք Ձեր շուրջբոլորը

Եթե Դուք միայնակ հասել եք բարձունքների, ապա օգնենք նաեւ ուրիշ բիզնես ընկերությունների: Եթե Դուք օգնեք ու գնահատեք Ձեզ գործընկերներին, ապա նրանք չեն ուզի Ձեզ հանձնել մրցակիցների կամ առավել եւս կորցնել: Պետք է գտնել նոր պարտավորություններ, որոնց օգնությամբ Դուք մասնագիտական աճ կունենաք: Սակայն այդ ամենը չանեք Ձեր տնօրենի թիկունքում:

Թարմացրեք կապերը

Մինչ նոր ռեզյումեներ ուղարկելը թերթեք Ձեր հեռախոսագրքույկը, հիշեք՝ Ձեր գործընկերներից ով որտեղ է աշխատում: Պարտադիր չէ նրան գրել ու խնդրել աշխատանք, կարող եք ընդմիջմանը նրան հրավիրել սուրճի եւ այդ ժամանակ էլ ասել՝ Ձեզ աշխատանք է հարկավոր:

Դուրս եկեք հասարակական շրջանակներ

Հետեւեք բոլոր պրոֆեսիոնալ միջոցառումներին, որոնք տեղի են ունենում: Համապատասխան կայքերում փնտրեք դասախոսություններ տարբեր կոնֆերանսների վերաբերյալ: Սա հրաշալի մեթոդ է նոր ծանոթություններ հաստատելու: Զրուցակցի կարծիքն ու խորհուրդը հարցրեք, դա նրան կստիպի իրեն կարեւոր զգալ, եւ նա հետագայում Ձեզ կհիշի:

Սկսեք ամեն ինչ նորից

Եթե Դուք ամեն ինչ անում եք, բայց չեք մոտենում Ձեր երազած աշխատանքին, կատարեք արմատական փոփոխություններ. կազմեք Ձեր բիզնես-պլանը: Եթե ունեք պլանավորված երազանք, ճիշտ ժամանակն է այն կյանքի կոչելու: