«Շաշ անտերներ, գնացեք, պսակվեք բոլորդ». Հախվերդյանը, ծամոն ծամելով, ասել է կին լրագրողներին


16:28 , 6 մարտ, 2013

Շաշ անտերներ, գնացեք պսակվեք բոլորդ. Ռուբեն Հախվերդյանը ծամոն ծամելով խոսում է հայկական մամուլի մասինՀախվերդյանն էսօր ասուլիս էր հրավիրել ու էլի լրիվ հախվերդյանական հակասական կերպարի մեջ ա եղել, որի համար իրեն հա´մ քննադատողներ կգտնվեն, հա´մ գովաբանողներ։ 
Բանն այն է, որ նա ծամոն ծամելով է ներկայացել ասուլիսին, ինչի կապակցությամբ դժգոհել է լրագրողներից մեկը։ Հախվերդյանն էլ ոչ տարել, ոչ բերել ու հայտարարել է, որ դրանով նա դրսևորում է իր վերաբերմունքը հայկական լրագրության հանդեպ, որն իր կյանքը կերել է։
Հետո Հախվերդյանը ծամոնը հանել է, բայց մի որոշ ժամանակ անց էլի սկսել է ծամել այն, իսկ վերջում էլ, դիմելով աղջիկ ու կին լրագրողներին, ասել է.
«Շաշ անտերներ, գնացեք, պսակվեք բոլորդ, բայց ո՞ւմ հետ, փեսացուները սաղ խոպան են գնացել»։

Դե ինչ ասեմ, Հախվերդյանն ա, իսկ Հախվերդյանն էլ միշտ աչքի է ընկել իր գինովցած արարքներով ու չեմ կարծում, որ կարելի է ինչ-որ այլ պատճառով մեկաբանել այս միջադեպը, բացի նրանից, որ կրկին անգամ խմած ա եղել մեծն (առանց հեգնանքի եմ ասում) արվեստագետը։

Կից նյութը` այստեղ