13:56 , 30 դեկտեմբեր, 2016
Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչ Թերեզա Մեյը քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մեկնաբանությունը Պաղեստինի հանդեպ Իսրայելի քաղաքականության վերաբերյալ, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ավելի վաղ Քերին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոալիցիան անվանել է երկրի պատմության մեջ ամենաաջ կառավարությունը, որը գլխավորում են ծայրահեղ հայացքների տեր մարդիկ։
Մեյի ներկայացուցիչը նշել է, որ Լոնդոնը չի աջակցում Թել-Ավիվի բնակարանաշինության ծրագիրը պաղեստինյան տարածքներում, սակայն Բրիտանիայի վարչապետի կարծիքով՝ տվյալ շինարարության փաստը պաղեստինա-իսրայելական հակամարտության միակ խնդիրը չէ։
«Մենք տեղին չենք համարում քննադատել ժողորվրդի կողմից ընտրված կառավարության կառուցվածքը»,-նշել է նա։