13:26 , 30 դեկտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստի ավարտից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել 2017թ ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման հետ կապված՝ ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմինների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը, հանդիպմանը ներկայացվել է Ազգային ժողովի ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը, պարզաբանվել յուրաքանչյուր մարմնի գործառույթները, ինչպես նաև այդ գործառույթների իրականացման ժամկետները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ