Վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկան ու դիմել փախուստի


12:44 , 30 դեկտեմբեր, 2016

 Վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկան ու դիմել փախուստիYerkir.am-ը գրում է.

Դեկտեմբերի 29-ին, ժամը 15-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1999 թ. ծնված Ռոզա Թ.-ին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ վարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` դիմել է փախուստի: 

Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը: