«Սիլաչի» հյուրանոցի մոտ հրդեհ է բռնկվել


11:46 , 30 դեկտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Դեկտեմբերի 30-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում՝ «Սիլաչի» հյուրանոցի մոտակայքում այրվում է արհեստանոց:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ նրբանցքի թիվ 7 տան մոտակա չգործող լվացքի մեքենաների վերանորգման արհեստանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.39-ին, մարվել՝ 09.49-ին:

Ամբողջությամբ այրվել է չգործող լվացքի մեքենաների վերանորգման արհեստանոցը` կենցաղային իրերով (մոտ 18 քմ):