ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ և արտաքսում է 35 ռուս դիվանագետի


10:30 , 30 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարել են ռուսական մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին` նրանց մեղադրելով ամերիկյան քաղաքական ինստիտուտների դեմ կիբեռհարձակումների իրականացման համար:

Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն` հավելելով, որ Վաշինգտոնը հետախուզական գործունեություն ծավալելու մեղադրանքով ԱՄՆ-ից արտաքսում է Ռուսաստանի Դաշնության 35 դիվանագետի, ու նույն պատճառաբանությամբ փակում է Միացյալ Նահանգների տարածքում գործող ռուսական 2 դիվանագիտական հաստատություն:

Բացի այդ, Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է Ռուսաստանում աշխատող ամերիկացի դիվանագետների ու կազմակերպությունների նկատմամբ ճնշում գործադրելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ