Օրբելի փողոցոմ տեսախցիկը ֆիքսել է վրաերթի պահը(VIDEO)


15:36 , 6 մարտ, 2013

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 4-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 55-ամյա Վարուժան Ավետիսյանը, վարելով «Օպել» մակնիշի 33 PՍ 885 համարանիշի ավտոմեքենան, Օրբելի փողոցի 47 շեքի դիմաց վրաերթի է ենթարկում հետիոտնին՝ 16-ամյա Անահիտ Սահակյանին: