Խաբարովսկի վարորդները եղևնի են պատրաստել մեքենաներից


22:40 , 29 դեկտեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքի բնակիչները հսկայական եղեւնի են պատրաստել ավտոմեքենաներից: «Եղեւնի՝ ավտոմեքենաներից» ակցիայի տեսագրությունը հրապարակված է YouTube-ում:
Ակցիային մասնակցել է 97 ավտոմեքենա: Ինչպես ՌԻԱ Նովոստիին պատմել է ֆլեշմոբի կազմակերպիչներից մեկը, ֆիգուրների պատրաստման համար պահանջվել է ավելի քան երկու ժամ: «Այնուհետեւ վառել են «տոնածառի» լույսերը, միացնելով լապտերները եւ վթարային ազդանշանները, եւ լուսանկարել թռչնի թռիչքի բարձրությունից:
Խաբարովսկի «եղեւնին» ամենամեծն է դարձել Ռուսաստանում»,-նշել է նա:
Նախորդ ռեկորդը պատկանում է Չելյաբինսկին, որտեղ «տոնածառը» պատրաստել էին 80 ավտոմեքենաներից: