Ռուսաստանը կկրճատի զորքերի քանակը Սիրիայում


23:50 , 29 դեկտեմբեր, 2016

1443784668_yg4uyu9sknmՍիրիայում ՌԴ զինված ուժերի քանակակազմը կկրճատվի, սակայն Մոսկվան կշարունակի միջազգային ահաբեկչության դեմ պայքարը։ Ինչպես հաղորդւոմ է RIA Novosti-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Համաձայն եմ ՊՆ առաջարկի հետ, որ անհրաժեշտ է կրճատել Սիրիայի Հանրապետությունում մեր ներկայությունը, նկատի ունեմ, որ մենք, անխոս, կշարունակենք պայքարը միջազգային ահաբեկչության դեմ եւ հետագայում էլ կաջակցենք Սիրիայի օրինական կառավարությանը ահաբեկչության դեմ պայքարում և անխոս կկատարենք պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել այդ թվում Տարտուսում եւ Հմեյմիմ ավիաբազայում ռուսական ԶՈւ տեղակայման կետերի զարգացման հարցով»,– ասել է Պուտնիը։