Ինչու՞ է Արծվիկ Մինասյանը պարգևատրել Վարդան Այվազյանին


22:10 , 29 դեկտեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
 Օրերս Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մեդալով էր պարգևատրել բնապահպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանին՝ «նշանակալի ավանդի համար»:
 Այսօր կառավարության նիստից հետո նախարարից լրագրողները հետաքրքվեցին. «Մեդալը շնորհվել է բնապահպանության բոլոր նախարարներին՝ նախարարության կայացման 30-ամյակի կապակցությամբ»:
 Հարցին՝ տեղյա՞կ է, որ Վարդան Այվազյանի անունը հանքերի հետ է կապվում, արդյոք փորձե՞լ են ուսումնասիրել հրապարակումները, Արծվիկ Մինասյանը խուսափելով պատասխանից, ասաց. «Շնորհակալություն, լավ տարի ձեզ»: