Իշիասի բուժման և ցավի մեղմացման բաղադրատոմսեր


23:00 , 29 դեկտեմբեր, 2016

Իշիասի ցավը վիճակ է, որի դեպքում ցավում է մեջքի ստորին մասը, ցավը հասնում է ոտքերից մեկին:

Իշիասի հիմնական ախտանիշը սուր այրող ցավն է մեջքի ներքևի մասում և ոտքերից մեկում:

Բացի դրանից՝ ցավն ուժեղանում է կանգնած վիճակում կամ պարբերական առօրյա առաջադրանքներ անելիս, ինչպիսիք են՝ քայլելը, ծնկները ծալելը:

Image result

Իշիասի ցավի պատճառները

Բացի հիմնական պատճառներից՝ այս ցավը կարող է լինել այլ խնդիրների հետևանք, ինչպիսիք են՝ դեգեներատիվ գործընթացները, որոնք, որպես կանոն, կապված են ողնաշարի հետ:

Բուժում՝

Այդ վիճակի բուժման համար ամենից առաջ անհրաժեշտ է նվազեցնել բորբոքումը և հանգստացնել մկանային կոշտությունը: Դա կարելի է անել ասեղնաբուժության, մերսման կամ հատուկ վարժությունների միջոցով:

Կարելի է նաև ցավը մեղմացնել դեղաբույսերի և բնական միջոցների օգնությամբ:

Բուժման համար խորհուրդ տրվող դեղաբույսեր՝

Երիցուկը մեծապես հայտնի է իր հակաբորբոքային հատկություններով: Այն օգտագործվում է բորբոքումների բուժման և իշիասի ցավը վերացնելու համար: Երիցուկի թեյ խմեք օրը 3 անգամ:

Այն ևս ունի հզոր հակաբորբոքային, նաև վերականգնող հատկություններ, որոնք կարող են օգնել մեղմացնել ցավը: Այն ևս կարող եք որպես թեյ օգտագործել՝ օրը մի քանի անգամ:

Պարունակում է կապսաիցին, որն առաջացնում է տաքության զգացում: Դրա շնորհիվ կարմիր պղպեղը կարող է արդյունավետ կերպով վերացնել մկանների և ոսկորների ցավը:

Բալզամ պատրաստիր 4 թ/գ կարմիր կծու պղպեղից և 1 թ/ գ ձիթապտղի յուղից: Բաղադրիչները խառնիր և մերսիր խնդրահարույց մասերը: Ցավը կանհետանա:

Անանուխը կօգնի վերացնել ցավը և թուլացնել մկանները: