ՆԱՏՕ-ն չի աջակցում Թուրքիային ԴԱԻՇ-ի դեմ պայքարում․ Էրդողան


20:30 , 29 դեկտեմբեր, 2016
thumbs_b_c_9deed1410e9a7320a6a952bcf7f7adaa

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ՆԱՏՕ-ին մեղադրել է այն բանում, որ դաշինքը չի աջակցում թուրքական բանակին՝ սիրիական Ալ-Բաբ քաղաքը ԴԱԻՇ-ի գրոհայիններից ազատագրելու գործում, հաղորդում է RIA Novosti-ն։
 «Ալ-Բաբի օպերացիայում մենք չենք տեսնում ՆԱՏՕ-ի և մեր դաշնակիցների աջակցություն։ Եթե մենք դաշնակիցներ ենք, ապա ՆԱՏՕ-ն պետք է մեզ հետ լինի»,-հայտարարել է Էրդողանն Անկարայում գիտաշխատողների հետ հանդիպմանը։

Նա հերքել է մեղադրանքները, որոնց համաձայն Թուրքիան աջակցում է ԴԱԻՇ-ին։ «Թուրքիան ամենամեծ ներդրումն ունի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»,-ասել է նա։