Անկարայում ռուս դեսպանի սպանության գործով հարցաքննվել է Ռուսաստանի քաղաքացի․ ԶԼՄ-ներ


19:50 , 29 դեկտեմբեր, 2016
1484344832

 Ռուսաստանի քաղաքացին, որը Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանած Մևլյութ Ալթընթաշի ընկերուհին է, հարցաքննվել է Մոսկվայում սպանության հետաքննության շրջանակներում, հաղորդում է Hurriyet թուրքական թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
 Քննության տվյալներով՝ կինը, որը ներկայում բնակվում է Մոսկվայում, կապ ունի ռուս դեսպանի սպանության հետ։ Պարզվել է, որ Ալթընթաշը նրա հետ հարաբերություններ է ունեցել Անկարայում։ Կինը Մոսկվա է մեկնել նախքան Կառլովի դեմ մահափորձը։
 Պարբերականի աղբյուրի տվյալներով՝ ՌԴ քննչական մարմինները հայտնաբերել են կնոջը և նրան հարցաքննության են կանչել։ Կինը հաստատել է, որ հարաբերություն է ունեցել Ալթընթաշի հետ։
Հիշեցնենք, որ ՌԴ դեսպանը սպանվել է դեկտեմբերի 19-ին Անկարայում։