Ինչպես սկսել եք այդպես շարունակեք. Վարչապետը՝ Արմեն Մուրադյանին


14:15 , 29 դեկտեմբեր, 2016

 ՀՀ կառավարությունը Արմեն Մուրադյան հաստատեց  Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ Մուրադյանն արդեն իսկ համալսարանում իրականացրել է արմատական փոփոխություններ:
 Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Մուրադյանին և նշեց. «Պարոն Մուրադյան, շնորհավորում ենք, ինչպես սկսել եք այդպես շարունակեք: Գիտեմ, որ լավ իմաստով բավականին ամբիցիոզ ծրագրեր ունեք, այնպես որ ձեզնից ակնկալում ենք բառացիորեն կրիտիկական, փոփոխվող փայլուն արդյունքներ»: