Փոխզիջում-բարիդրացիություն քարոզողները, թերևս, Չինարիի մանուկների ապրումներին անհաղորդ են․․․


12:19 , 29 դեկտեմբեր, 2016

Картинки по запросу չինարիՉինարիի սև դեկտեմբերի 29-ը․

Չինարիի սահմանագլխի դիրքերից մեկում ազերական դիվերսիայի հետևանքով այսօր ունեցանք 3 կորուստ՝ 1 սպա և 2 զինվոր։ Հայկական զինված ուժերը կասեցրել են դիվերսիոն ներթափանցման հերթական փորձը․․․

1992թ․ նույն դեկտեմբերի 29-ին Չինարին դարձյալ հարձակման թիրախ էր դարձել, թշնամու վարձկանները գրեթե ներխուժել էին գյուղ, սակայն Չինարիի ինքնապաշտպանական ուժերի և հարակից հայկական գյուղերից օգնության հասած ազատամարտիկների ծավալած ծանր մարտերի արդյունքում հետ մղվեց հարձակումը։ Այդ ժամանակ ևս բավականին ծանր կորուստներ ունեցանք, այդ թվում՝ եղբոր հետ գյուղի հարակից տեղանքում որսորդության գնացած մի պատանյակ, ով նկատել էր թշնամու առաջապահ խմբավորմանը և լուրը հասցրել գյուղ․․․

Անցել է շուրջ 24 տարի։ Թշնամին նույնն է, Չինարիում ապրող մանուկների նախատոնական տագնապներն ու անորոշության զգացումը՝ նույնպես։

«Փոխզիջում-բարիդրացիություն» քարոզողները, թերևս, Չինարիի մանուկների ապրումներին անհաղորդ են․․․

Աստված պահի Հայաստանը․․․