42-ամյա Գայանեն մեր օգնության կարիքն ունի


13:43 , 6 մարտ, 2013

Խնդրում եմ՝ օգնեք ինձ, ապրել եմ ուզում:
Ես՝ Գայանե Ժորժիկի Պետրոսյանս, 42 տարեկան եմ, հաշմանդամության երկրորդ կարգ ունեմ և տառապում եմ ի ծնե սրտի արատով` բժիշկներն արձանագրեցին լութեմբաշի սինդրոմ կոչվող հիվանդությունը, որն օրեցօր սպառնում է կյանքիս: Ինչպես նաև տառապում եմ սիրտ-թոքային անբավարարությամբ ու սրտի ասթմայով: Վերջին զննության ժամանակ բժիշկն ինձ ասաց, որ ընդամենը մնացել է ինձ ապրելու 20 օր, իսկ միակ փրկությունս սրտի անհապաղ վիրահատությունն է, որի համար պահանջվող գումար չունեմ:
Ապրում եմ Գյումրի քաղաքում, Տրդատ Ճարտարապետ 61շենք, 14 բնակարան:
Խնդրում եմ՝ օգնեք ինձ վճարել վիրահատության պահանջվող գումարը:
Առեքսիմբանկում բացված հաշվեհամարը Հ/հ 2380026305520100 հիվանդի քրոջ՝ Քնարի անունով: