11:46 , 29 դեկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-31-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում սպասվում է ամպամածություն և մառախուղ, առանձին հատվածներում‵ թույլ ձյուն:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում դեկտեմբերի 29-31-ին սպասվում է ամպամածություն, գիշերը և առավոտյան՝ մառախուղ, թույլ ձյուն: