Վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը


11:20 , 29 դեկտեմբեր, 2016
Այսօր առավոտյան ժամը 7։30-ի սահմաններում Երևան-Արտաշատ մայրուղում վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան։ ԳՇ պետի տեղակալը և վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։