ՄԱԿ-ը մտահոգվում է, որ Դամասկոսում կարող է հիվանդությունների համաճարակ սկսվել


04:26 , 29 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Դամասկոսի բնակիչները մեկուսակցված են կենտրոնական ջրամատակարարումից արդեն մեկ շաբաթ և ստիպված են ջուր գնել մասնավոր ընկերություններից, որոնց արտադրանքի որակը չի վերահսկվում: Այդ մասին հաղորդել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչությունում: Համաշխարհային կազմակերպությունում մտավախոթյուն կա, որ որ դա կարող է հանգեցնել ջրի միջոցով փոխանցվող համաճարակի:

«Դեկտեմբերի 22-ից Դամասկոսի բնակիչները մեկուսացվել են կենտրոնական ջրամատակարարումից և ստիպված են ջուր գնել մասնավոր ընկերություններից, որոնց գներն ու որակը չի վերահսկվում: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ը մտահոգված է ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների տարածման հավանականությամբ, հատկապես երեխաների շրջանում»,- ասվում է հաղորդագրությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ