Սիրիայում Ռուսաստանի դեսպանությունը կրկին ռմբակոծության է ենթարկվել


03:11 , 29 դեկտեմբեր, 2016

Image resultOperativ.am-ը գրում է.

Սիրիայում Ռուսաստանի դեսպանությունը դեկտեմբերի 28-ին կրկին ռմբակոծության է ենթարկվել ահաբեկիչների կողմից:

Այս մասին գրում է Interfax-ը՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագարությանը:

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Ականներից մեկը, որը երջանիկ պատահականությամբ չի պայթել, ընկել է ռուսական դիվանագիտական առաքելության վարչական համալիր կառույցների բակում, իսկ երկրորդը՝ դեսպանատան տարածքի մոտակայքում է ընկել: Չպայթած զինամթերքի ականազերծման համար սակրավորներ են ներգրավվել»: