Չինաստանում սատկել է աշխարհի ամենածեր պանդան
21:35 , 28 դեկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Չինաստանի Սիչուան նահանգում մեծ պանդաների պահպանման և ուսունասիրման կենտրոնում սատկել է Պանպան անունով 31-ամյա աշխարհի ամենածեր որձ պանդան, փոխանցում է РИА Новости-ն:
Պանդան ստամոքսի ուռուցք ուներ, և նրա առողջական վիճակն արագորեն վատթարանում էր: Անձնակազմը հնարավոր ամեն բան արել էր, բայց կենդանուն փրկել չի հաջողվել:
Պանպանը ծնվել էր 1985 թվականի սեպտեմբերին: Հաղորդվում է, որ նա 130 արյունակից հետնորդներ է թողել: