Դամասկոսում ՌԴ դեսպանատունը հարձակման է ենթարկվել
20:59 , 28 դեկտեմբեր, 2016
Դամասկոսում Ռուսաստանի դաշնության դեսպանատունը ահաբեկիչների կողմից հարձակման է ենթարկվել. կրակահերթ տեղացել շենքի ուղղությամբ:
«Դեկտեմբերի 28-ին շուրջ 20 րոպե Սիրիայում ՌԴ դեսպանատունը ահաբեկիչների կողմից կրակահերթի տակ է եղել: Արկերից մեկը, որը երջանիկ պատահականությամբ չի պայթել, ընկել է հենց ռուսական դիվանագիտական ներկայացուցչության շենքի ներթին բակում: Իսկ երկրորդ արկը՝ դեսպանատան մոտ», - «Russia Today»-ի փոխանցմամբ, տարածած հայտարարության մեջ տեղեկացրել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: