Դատական նիստին չներկայանալու համար կալանավորված վեց ամսական հղիի երեխային վտանգ է սպառնում. պաշտպան
20:36 , 28 դեկտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Պաշտոնական փաստաթղթեր վնասելու համար մեղադրվող 39-ամյա Սուսաննա Թադևոսյանի պտղին «Աբովյան» ՔԿՀ-ում վտանգ է սպառնում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սուսաննա Թադևոսյանի պաշտպան Աննա Թամազյանը:
«Սուսաննա Թադևոսյանը արդեն ութ օր է կալանքի տակ է, քրեակատարողական հիմնարկը բավարար պայմաններ չունի նրա հղիությունը վերահսկելու համար և նրա երեխային վտանգ է սպառնում»,-ասաց պաշտպանը:
Աննա Թամազյանը հայտնեց, որ խուց տեղափոխվելուց ընդամենը երկու օր անց են նվազագույն հիգիենայի պայմաններով ապահովել Սուսաննա Թադևոսյանին, իսկ յոթ օր անց միայն նոր իրեն պաշտպանյալին տեսակցելու հնարավորություն են տվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: