Թուրքիան հայտարարել է, որ Ասադի օրոք Սիրիայում խաղաղությունն անհնար է
19:48 , 28 դեկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Սիրիայում խաղաղության հաստատումն անհնար է Բաշար ալ Ասադի նախագահության օրոք, փոխանցում է Lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ սիրիական ընդդիմությունը երբեք չի համակերպվի Ասադի` նախագահական պաշտոնը զբաղեցնելու հետ:
Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել Սիրիայում համապարփակ հրադադարի ռեժիմի վերաբերյալ: