Դեմիրթաշին և պատգամավորին տեղափոխել են նույն բանտախուց


18:06 , 28 դեկտեմբեր, 2016
 Դեմիրթաշին և պատգամավորին տեղափոխել են նույն բանտախուցYerkir.am-ը գրում է.
 Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին և այդ կուսակցության՝ Հաքքարիից պատգամավոր Աբդուլլահ Զեյդանին տեղափոխել են նույն բանտախուց. տեղեկացնում է Demokrathaber-ը: Դեմիրթաշն ու Զեյդանը պահվում են մեկ հոգանոց խցում:
 Նշենք, որ Սելահաթթին Դեմիրթաշն ու կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը ձերբակալվել են նոյեմբերի 4-ին՝ ահաբեկչության քարոզչություն իրականացնելու մեղադրանքով: