Հայաստանի քաղաքացիները մոլորվել են ռուսաստանյան օդանավակայաններում (տեսանյութ)


16:48 , 28 դեկտեմբեր, 2016

Հայաստանի քաղաքացիները մոլորվել են ռուսաստանյան օդանավակայաններում (տեսանյութ)Aysor.am-ը գրում է.
ՀՀ քաղաքացինեի Ալբերտն ու Սերգեյը, ովքեր Սանկտ Պետերբուրգից Հայաստան էի վերադառնում Ռոստովի օդանավակայանով, «Զվաթնոց» օդանավակայանի փոխարեն հայտնվել են Միներալնիե Վոդիում:
 Միներալնիե Վոդիի օդանավակայանի աշխատակիցները եզրակացնում են, որ Հայաստանի քաղաքացիները  Ռոստովի օդանավակայանում շփոթել են ավտոբուսները:  
 Միներալնիե Վոդիում տղամարդիկ անցկացրել են գրեթե օր՝ սպասելով օգնության: Պետերբուրգի օդանավակայան «Պուլկովոն» վճարել է նրանց նոր տոմսերի համար, որից հետո Ալբերտն ու Սերգեյը ժամանել են Երևան: