21-րդ դարի հայը կա՛մ համատեղ հաղթող է ու տոնական, կա՛մ համատեղ ձախողակ է ու անդեմ


11:55 , 28 դեկտեմբեր, 2016
Image result for սահմանՉի կարող տոն լինել առանձինների համար, անբարոյականություն է տոն համարել առանձինների գինարբուքն ու տոնախմբությունը, եթե դա մերժում է մյուսի ուրախությունն ու մյուսի ապերջանիկության հաշվին է առիթավորվում: Մենք առանձին տոնների իրավունք չունենք, որովհետև մեր տունը Հայաստանն ու Արցախն են, մենք չե՛նք կարող մեր բիբլիական Տան խախուտ դարպասների մոտ աչք փակել մեր ընտանիքի անդամ տղեկների նահատակության առջև և մեր վերանորոգված ննջասենյակում երևակայել, թե վտանգը մեր անկողին չի հասել: 21-րդ դարի հայը կա՛մ համատեղ հաղթող է ու տոնական, կա՛մ համատեղ ձախողակ է ու անդեմ: