Չինովնիկը առանց կաշառքի երբեք ու ոչ մի անգամ հարցին դրական լուծում չի տալիս


08:25 , 28 դեկտեմբեր, 2016
Image result for կաշառքԿան բաներ Հայաստանում, որոնք պետությունը հատուկ օրենքներով հատկացրել է ինչ-որ կատեգորիայի մարդկանց։ Ասենք, օրինակ՝ կենսաթոշակը, աղքատության նպաստը, պետպատվերով բուժումը, հաշմանդամության թոշակը և նմանատիպ այլ վճարումներ։ Երբ այդ վճարումների համար համապատասխան քաղաքացին դիմում է, որ ստանա, այստեղ սկսվում է քաղաքացու և այդ համապատասխան հիմնարկի չինովնիկի մենամարտը։ Չինովնիկը համոզված է, որ քաղաքացուն ինքը անձամբ իր սեփական գրպանից է տալիս նրան հասանելիքը, որը իրականում պետությունն է հատկացրել։ Եվ այդ անպատկառ չինովնիկը սկսում է քաղաքացուն ահաբեկել զանազան ձևերով, որպեսզի նրանից կաշառք կորզի։ Լկտի, լպիրշ ու նենգ այդ որդը քաղաքացուն այնքան է տանում-բերում, մինչև քաղաքացին զզված ասի՝ առ, կեր այս գումարը, մենակ թե իմ հասանելիքը ինձ տուր։
Ցանկացած հարցով եթե քաղաքացին դիմում է պետության չինովնիկին, չինովնիկը առանց կաշառքի երբեք ու ոչ մի անգամ հարցին դրական լուծում չի տալիս։ Սա համատարած երևույթ է, ու բացառությունները սրանից համարյա բացառված բաներ են։