Թուրքիայի Կայսերի քաղաքում իրականացված ահաբեկչության գործով ձերբակալվածների թիվն աճում է
22:35 , 27 դեկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում դեկտեմբերի 17-ին իրականացված ահաբեկչության հետևանքով ձերբակալվածների թիվը հասել է 23-ի, հայտնում է Anadolu գործակալությունը:
Ձերբակալվածների հարցաքննությունը շարունակվում է: Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել:
Զինվորականներին տեղափոխող ավտոբուսի մոտ պայթեցվել է ավտոմեքենա: Պաշտոնական տվյալով` զոհվել է 14 զինվոր, 55-ը` վիրավորվել են:
Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը: