17:30 , 27 դեկտեմբեր, 2016Tert.am Life-ը դերասանուհու մասին զրուցել է իր խաղընկերների հետ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանի և դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ:
Տիգրան Ներսիսյան
Ժենյային շատ վաղուց եմ ճանաչում: Առաջին անգամ նրա հետ խաղացել եմ 1978 թվականին «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը: Դա իմ առաջին բեմելն էր: Նա մարմնավորում էր Էթերի կերպարը, ես՝ Ջոնինը: Այդ ժամանակվանից ճանաչել եմ իրեն. հիասքանչ մարդ, բարության մարմնացում: Հետագայում էլ միասին շատ ներկայացումներում ենք խաղացել: Նա իր կյանքն ապրեց և ստեղծագործեց Սունդուկյանի թատրոնում: Շատ ցավալի և մեծ կորուստ էր ինձ համար: Նա իր կյանքով, իր ապրածով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի մարդը. մեծ սիրտ ու հոգի ուներ: Նրա հետ կապված հիշողություններս միայն վառ են և ուսուցողական: Երբ նոր էի այս ոլորտում, նա միշտ ասում էր, որ պայքարեմ և երբեք չընկճվեմ: Վերջի հիշողությունս նրա հետ կապված «Պեպո» ներկայացման ժամանակ էր: Երբ ավարտվեց ներկայացումը նա մոտեցավ ինձ ամուր գրկեց ու ասաց. «Տիգրա ջան, շնորհավորում եմ»: Կարծես դա հրաժեշտ լիներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: