Տեսեք, թե ով է ում ծաղրում...


23:14 , 5 մարտ, 2013

Վաճառում են Արտգործնախարարության շենքը, հասարակությունը միաձայն բողոքում է, որ տականքները օտարում են պետական գույքը, ու փոխում կառավարական մասնաշենքի նպատակային նշանակությունը, իսկ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն (ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի ՀՀԿ-ական տղեն) ասում է, թե «եթե ավելի բարձր գին տվող լինի, մենք շենքը չենք օտարի Էռնեկյանին, քանի որ հասարակության պահանջ կա»։ Փաստորեն հասարակության պահանջը մեկնաբանում են ի շահ իրենց, որ իբր հասարակության ուզածն այն է, որ իրենք պարզապես այդ գույքի գինը բարձրացնեն, ավելի թանկ վաճառեն, որ շատ փող աշխատեն ու բոխախները լցնեն։ Եվ տեսեք, թե ով է ում ծաղրում...