Կաթնամթերքի շուկայում հայտնաբերած խախտումների հետքերով. Ի՞նչ է արվում


12:10 , 27 դեկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը կաթնամթերքի շուկայում հայտնաբերած խախտումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը 8-9 օր առաջ տրամադրել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

«Մենք ուսումնասիրել ենք կաթնամթերքի շուկայի ավելի քան 80 տոկոսն ապահովող ընկերությունների արտադրանքը: Պատճառը ոչ միայն տարվա ընթացքում այդ շուկայի վերաբերյալ հնչած ահազանգերն էին, այլև այն, որ առջևում Ամանոր է ու արտադրական ծավալներն են մեծանալու, և հենց սանիտարական ցուցանիշների մասով էլ եղել են ՀԿ-ի աշխատանքները»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Կազմակերպությունը ֆինանսապես ի վիճակի չի եղել լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզել կաթնամթերքում հակաբիոտիկների առկայությունն ու քանակությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նման փորձաքննություն պատվիրել էր ՍԱՊԾ-ն: Պետական մարմինը դրանից հետո ահազանգել էր   կոպիտ խախտումերի մասին, դրանից հետո որևէ այլ հաղորդագրություն չեղավ:
Ուշագրավ է, որ ծառայության ստուգումներից հետո կազմակերպության մասնագետները նաև մակնշման խախտումներ է հայտնաբերել:

մբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ