11:50 , 27 դեկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Ջրասուզակները Սև ծովում՝ ՌԴ ՊՆ Տու-154 ինքնաթիռի կործանման վայրում, հայտնաբերել են բորտային ինքնագրիչներից մեկը։ Այս մասին TАСС-ին հայտնել են ուժային կառույցներից։
«Որոնողական աշխատանքների ընթացքում օդաչուական խցիկի տակ հայտնաբերվել է «սև արկղերից մեկը »»,-ասել է աղբյուրը։
Նա նշել է, որ այն դուրս է բերվել ջրից և շուտով Մոսկվա կուղարկվի:
Աղետի վայրում հայտնաբերվել է նաև երեք զոհի դի: