Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախի Հանրապետություն


11:16 , 27 դեկտեմբեր, 2016

Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախի ՀանրապետությունAysor.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Մկրտչյանը և Կարեն Բոթոյանը, դեկտեմբերի  27-28-ն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից: 

Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյան հետ:

ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի նաև առաջնագիծ: