Լուժկովը դեռևս կմնա հիվանդանոցում


11:00 , 27 դեկտեմբեր, 2016

yury-luzhkovAraratnews.am-ը գրում է.

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը հայտնել է, որ իրեն լավ է զգում, սակայն ցանկանում է մնալ հիվանդանոցում՝ բժշկական անհրաժեշտ միջամտություններն ավարտելու համար. հաղորդել է Ria.ru-ն:

Լուժկովը դժգոհել է, որ որոշ լրագրողների պատճառով բազմաթիվ զանգեր է ստացել, որոնք խանգարել են առողջությունը հանգիստ վերականգնելուն: Որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ նրա առողջական վիճակը ծանր է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը տեղափոխվել էր Մոսկվայի կլինիկաներից մեկը: