Մոսկվայի օդանավակայաններում 30 չվերթ է չեղարկվել


10:50 , 27 դեկտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Շուրջ 30 ավիաչվերթ է չեղարկվել և ավելի քան 20-ը հետաձգվել է Մոսկվայի օդավակայաններում, հայտնում է TASS-ը։

Երևանի ժամանակով ժ. 09:30-ի դրությամբ «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է 1 չվերթ, ևս 14-ը հետաձգվել է։

«Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 8 չվերթ, ևս 26 չվերթ չեղյալ է հայտարարվել:

«Վնուկովո» օդանավակայանում բոլոր չվերթերն իրականացվում են իրենց ժամանակին։
Մոսկվայի մարզում այսօր սպասվում է թաց ձյուն, անձրև, որոշ տեղերում՝ մերկասառույց։
Մոսկվայում սպասվում է մինչև 2 աստիճան տաքություն, Մոսկվայի մարզում՝ մինուս 3-ից մինչև 2 աստիճան տաքություն։