10:40 , 27 դեկտեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Երեկ երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության հերթական տուրի խաղում 3։1 հաշվով առավելության հասավ «Սանդերլենդի» նկատմամբ։ Երրորդ գոլի հեղինակը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է։
Կատարման արվեստով դա եզակի գոլ է և կարող է հավակնել մրցաշրջանի լավագույն գոլի կարգավիճակին։ Կա միայն մեկ հանգամանք, որը կարող է պատճառ դառնալ, որ այդ գոլը չընդգրկվի լավագույնների շարքում. այն խփվեց խաղից դուրս վիճակից, սակայն մրցավարը չնկատեց դա ու արձանագրեց դարպասի գրավումը։ Նույնիսկ եզրային մրցավարն այնքան էր հիացած այդ գոլով, որ որոշեց գրանցել այն։
մբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ