Քիսինջերը ՌԴ-ի հետ հաշտեցման վերաբերյալ պլան ունի Թրամփի համար. Bild


05:10 , 27 դեկտեմբեր, 2016

Image resultՆախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամի համար մշակում է պլան՝ ուղղված Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը։ Այս մասին գրում է Bild գերմանական տաբլոիդը։

Ինչես նշում է պարբերականը՝ 93-ամյա դիվանագետը, ով բազմիցս հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ճիշտ քայլ է համարում Ռուսաստանի հետ հաշտեցումը՝ Չինաստանի ուժեղացման ֆոնին։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հավասարակշռությունը, նրա կարծիքով՝ կնպաստի գլոբալ կայունության ամրապնդմանը։

Bild-ը՝ հղում անելով արևմտյան հատուկծառայությունների վերլուծությանը, որը հիմնված է Թրամփի թիմի կողմից ստացված տեղեկությունների վրա, հաստատում է, որ Թրամփը Քիսինջերի խորհրդով մտադիր է հանել պատժամիջոցները Ռուսաստանի վրայից։ Բացի այդ, նախկին պետքարտուղարն իբրև թե պատրաստվում է խորհուրդ տալ Թրամփին ճանաչել Մոսկվայի իրավունքը Ուկրաինայում, ինչպես նաև Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում ազդեցության ոլորտի վրա։

Նախատեսվում է մշակել Ուկրաինայի զարգացման քաղաքական և տնտեսական պլան, համաձայն որի՝ Ռուսաստանը պետք է երաշխավորի այդ երկրի արևելյան մասի անվտանգությունը։ Ի պատասխան՝ Արևմուտքը պետք է ոչ պաշտոնապես ճանաչի Մոսկվայի իրավունքը Ղրիմի վրա՝ պաշտոնապես շարունակելով համարել թերակղզին Ուկրաինայի մաս։