Պակիստանն Իսրայելին միջուկային զենքով է սպառնացել


00:40 , 27 դեկտեմբեր, 2016
Պակիստանն Իսրայելին միջուկային զենքով է սպառնացելAysor.am-ը գրում է.
 Իսրայելի և Պակիստանի պաշտոնատար անձինք համացանցում վիճաբանություն են սկսել, այսպես կոչված, ֆեյք լուրերի պատճառով, փոխանցում է «Интерфакс»-ը՝ հղում անելով The Guardian-ին:
 Չնայած առիթը մտացածին լուրն է, Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմեդ Ասիֆը խիստ տոնով Իսրայելին հիշեցրել է, որ իր երկիրը միջուկային զենք ունի:
 «Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնում է միջուկային հատուցմամբ՝ կապված Սիրիայում ԻՊ-ի (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) դեմ պայքարում Պակիստանի ենթադրյալ դերակատարման հետ: Իսրայելը մոռանում է, որ Պակիստանը ևս միջուկային զենք ունի», - գրել է նա:

Նման խիստ պատասխան է հարուցել դեկտեմբերի 20-ին AWD News կայքում հրապարակված հորինովի հոդվածը՝ «Իսրայելի պաշտպանության նախարար. Եթե Պակիստանը ցանկացած պատրվակով զորք ուղարկի Սիրիա, այդ երկիրը կոչնչացնենք միջուկային հարվածով» վերնագրով: