Կոմիտաս-Փափազյան խաչմերուկին հարող մայթը վտանգավոր է մարդկանց ոսկորների հանար


19:28 , 26 դեկտեմբեր, 2016

Հիմա վտանգավորի մասին... Կոմիտաս-Փափազյան խաչմերուկին հարող մայթը, որով, ի դեպ, մարդիկ են քայլում, վտանգավոր է մարդկանց ոսկորների հանար: Նախ՝ հին եկած ձյունը չեն մաքրել, ու դա սառույցի է վերածվել, իսկ նոր ձյունը սառույցը քողարկել է, ու մարդիկ սայթաքում են։ Նոր մի կին ընկավ, բարեբախտաբար, կոտրվածք չստացավ:
Անփորձանք ձմեռ, ամռան կողմ ամեն ինչ կանեն, որ այս սառույցը վերանա... Միայն Արարատի գլխի սառույցը կթողնեն, որ պաթոսահայրենասիրակամ ճառերն իրենց տեղն այս կյանքում չկորցնեն:

Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ...

No automatic alt text available.