«Ամեն ինչ այնքան արագ եղավ». Ժենյա Մկրտումյանը հանկարծամահ է եղել
19:00 , 26 դեկտեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.
Տեղեկացրել էինք, որ այսօր «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում մահացել է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը: Yerkir.am-ին հիվանդանոցից հայտնեցին, որ դերասանուհին իրեն վատ է զգացել և դիմել հիվանդանոց, սակայն տեղում հանկարծամահ է եղել: «Ամեն ինչ այնքան արագ եղավ, որ նույնիսկ որևէ օգնություն չկարողացանք ցուցաբերել»,- ասացին հիվանդանոցից: