Սուրիկ Խաչատրյանը պաշտոնից ազատվել է վարչապետի առաջարկով.Դավիթ Լոքյան
18:36 , 26 դեկտեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնից ազատվել է վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկով: Այս մասին այսօր տարեվերջյան ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ պատասխանելով հարցին, թե Սուրիկ Խաչատրյանի` մարզպետի պաշտոնից ազատելու որոշումը կառավարությունում ներկայացնելիս Դավիթ Լոքյանն այդպես էլ չի նշել, թե նրան ում առաջարկով են աշխատանքից ազատում:
«Սուրիկ Խաչատրյանի ազատման հարցը եղել է վարչապետի առաջարկով, քննարկվել է նաև մեզ հետ և իրականացվել է փոփոխությունը», - նշեց նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: