16:42 , 26 դեկտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Մոսկվայից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ որոշ չվերթներ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են. այս մասին Tert.am-ին ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Սաթենիկ Հովհաննիսյանը հավելեց նաև, որ հետաձգվել են Երևան-Կիև, Երևան-Նովոսիբիրսկ, Երևան-Կրասնոդար չվերթները։
«Երևան- Մոսկվա, Երևան-Նովոսիբիրսկ, Երևան-Կրասնոդար չվերթների ուշացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ ուշ են եկել, և ուշ էլ գնում են»,- ասաց մամուլի խոսնակը և նշեց, որ արդեն իսկ պատրաստվում են թռիչքի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: