ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար քննարկվում է մի քանի թեկնածություն. Պեսկով


16:36 , 26 դեկտեմբեր, 2016

 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար քննարկվում է մի քանի թեկնածություն. ՊեսկովYerkir.am-ը գրում է.
ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները Սանկտ Պետերբուրգում հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
 «Կշարունակվի այդ հարցի քննարկումը: Կան տարբեր թեկնածություններ: Նախագահները կքննարկեն»,- ասել է նա: 
 «Մենք ձեզ կտեղեկացնենք»,- հավելել է Պեսկովը: