13:52 , 26 դեկտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
«Տու-154» օդանավի աղետի հետևանքով զոհերի մարմիններով առաջին օդանավը ժամանել է Մոսկվայի «Չկալովսկի» օդանավակայան` հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Առայժմ հատուկ ծառայություններին հաջողվել է հայտնաբերել 11 մարմին և 154 մարմնի հատվածներ` ճշտել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Դատաբժշկական փորձաքննության և ՌԴ ՊՆ դատաքրեական փորձաքննության մասնագետները կանցկացնեն ավիաղետի զոհերի ճանաչում և գենետիկական փորձաքննություն: